Փնտրում կայքում   
PH International (Project Harmony) on Facebook
ԱՄՆՌուսաստանԱդրբեջանՎրաստանՀայաստանՈւկրաինա
Honor the Past and Invest in the Future: DONATE NOW
Մեր մասին
Գործունեությունը Գրասենյակներ Մեր նվաճումները Ձեր օժանդակությունը Նորություններ
Փի-Էյչի պատմությունը         Աշխատակազմը        Տնօրենների խորհուրդ         Գործընկերներ        Հրապարակումներ        Դիմեք մեզ
Մեր մասին
Մարտիրոսյան Մարիամ
Տնօրեն

2000թ-ից Մարիամ Մարտիրոսյանը հանդիսանում է Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական գրասենյակի աշխատակից: Մինչև 2006թ. նա տարբեր պաշտոններում աշխատել է ԱՄՆ պետ. Դեպարտամենտի կողմից ֆինանսավորված Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում:

Ներկայումս, տնօրենի պաշտոնում Մարիամը ղեկավարում է հայկական գրասենյակի ընթացիկ ծրագրերի իրականացումը և ընդհանուր ֆինանսական ու վարչական գործունեությունը:

Նախքան Փի-Էյչ Ինթերնեշնլում աշխատանքի անցնելը, նա մի քանի տարի ներգրավված է եղել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի ամերիկացի կամավորների ամառային վերապատրաստման աշխատանքներում` որպես հայերեն լեզվի և մշակույթի ուսուցիչ: Ինչպես նաև, նա ունի ՀՀ-ի հանրակրթական և բարձրագույն կրթական հաստատություններում անգլերեն լեզվի դասավանդման ավելի քան 5 տարիների փորձ:

Մարիամ Մարտիրոսյանը Վանաձորի պետ. մանկավարժական ինստիտուտից ստացել է Կարմիր դիպլոմ` անգլերեն լեզվի ուսուցչի որակավորմամբ, ինչպես նաև մագիստրոսի կոչում Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանի Գենդեր և Մշակույթ բաժնից: Մարիամը Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համատեղ նախագծի` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի 2007թ.-ի շրջանավարտներից է:




Ովքեր ենք մենք

Փի- Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության աշխատակազմը կազմում է անընդհատ զարգացող մի թիմ, որտեղ ընդգրկված են մասնագետներ Ամերիկայից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ռուսաստանից: Փի- Էյչ Ինթերնեշնլի կազմում աշխատում են այնպիսի մասնագետներ, ովքեր հասել են կրթական բարձր նվաճումների, ապրել և աշխատել են արտասահմանյան երկրներում, և հավատում են, որ մարդիկ օժտված են իրենց համայնքները վերափոխելու կամքով ու զորությամբ:

Որպես խումբ, մենք բարձր ենք գնահատում համայնքների կարողությունները, նրանց ունեցած ռեսուրսները, անձնական պատասխանատվության զգացումը, կամքի ուժը, անկախության ձգտումը, ճկունությունն ու մշակութային տարբերությունների բարձր գիտակցումը: Որպես անհատներ, մեր հետաքրքրություններն ու անձնական հատկանիշները այնքան բազմազան են, որքան մեր ազգային արմատներն ու պատկանելիությունը:

Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
Պարոնյան 8/8 փող., | Երևան, Հայաստան | 0015
T  (+374 10) 53-86-76 | F  (+374 10) 53-67-83 | E 
Վերմոնտ  |  Մոսկվա  |  Բաքու  |  Թբիլիսի  |  Երևան  |  Կիև
ԱՄՆ   Ռուսաստան   Ադրբեջան   Վրաստան   Հայաստան   Ուկրաինա