ԶԱՆԳ ծրագրի համագործակցության շրջանակներն ընդլայնվում են
Նման հուշագրեր արդեն կնքվել էին Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու <<Թումանյան>> մասնաճյուղի և Իջևանի պետական համալսարանի հետ: Մոտ ապագայում բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում ԶԱՆԳ ծրագրի գործընկերների թիվը կավելանա: Համաձայնագրերով նախատեսվում է, որ գործընկեր ԲՈՒՀ-երի մի քանի ուսումնական բաժինների որոշակի թվով ուսանողներ կարճաժամկետ պրակտիկայի կարգով կմասնակցեն տվյալ քաղաքում ԶԱՆԳ ծրագրի շրջանակներում ստեղծված Համայնքային Վերականգնողական Կենտրոնի (ՀՎԿ) գործընթացներին և կաջակցեն ՀՎԿ ուղղորդված անչափահաս իրավախախտների հետ տարվող վերականգնողական աշխատանքներին:
Նրանք կծանոթանան վերականգնողական արդարադատության հիմնական սկզբունքներին և համաշխարհային փորձից հաջողված մի քանի մոդելների, որոնք ՀՎԿ-ի թիմերը կիրառում են իրենց աշխատանքերում:
|