Փնտրում կայքում   
PH International (Project Harmony) on Facebook
ԱՄՆՌուսաստանԱդրբեջանՎրաստանՀայաստանՈւկրաինա
Honor the Past and Invest in the Future: DONATE NOW
Մեր մասին Գործունեությունը Գրասենյակներ
Մեր նվաճումները Ձեր օժանդակությունը Նորություններ
Մեր աշխատանքը Հայաստանում
Փի-Էյչ Ինթերնեշնլըը ՀՀ-ում իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից և մինչ օրս իրականացրել է մի քանի կարևոր ծրագրեր: Դրանց շրջանակներում իրագործվել է գործունեություն` ուղղված հեռավոր գյուղական համայնքների զարգացմանը, հանրակրթության բարելավմանը, մասնագիտական վերապատրաստումներին, տեղեկատվական տեխնոլոգիաների տարածմանն ու լայնորեն կիրառմանը, ինչպեսնաև անչափահասների իրավական սոցիալականացմանը: Արձագանքելով համայնքների կարիքներին, Փի-Էյչ Ինթերնեշնլը համագործակցում է ՀՀ նախարարությունների, մարզային կառավարման կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ` ի նպաստ երկրում համայնքավարության զարգացումը: 
 
ՀՀ-ում Փի-Էյչ Ինթերնեշնլի իրականացրած նախաձեռնություններից են ԱՄՆ պետ. Դեպարտամենտի կողմից ֆինանսավորված «Առցանց համայնքների զարգացում» ծրագիրը, «Հայաստանի դպրոցների փոխկապակցում» ծրագիրը, ինչպես նաև Համաշխարհային Բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկի միջոցով ֆինանսավորվող «ՀՀ Կրթության որակի և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում իրագործված Գեղարքունիքի ուսուցիչների համակարգչային վերապատրաստման խորհրդատվությունը:Երեք նախաձեռնություններն էլ նպատակ են ունեցել նորարարական մոտեցումներով ներկայացնել արդի տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի համայնքներին, որպես հիմնական թիրախ խմբեր դիտարկելով  մանկավարժներին, աշակերտներին և փոքրամասնությունների ներկայացուցիչներին:     
 
Իր բազմաթիվ գործընկերների հետ կազմակերպած համատեղ աշխատանքի շնորհիվ, Փի-Էյչ Ինթերնեշնլը ՀՀ-ում շարունակում է ծավալել իր աշխատանքների շրջանակը: Ներկայումս Հայաստանում իրականացվում են հետևյալ 3 ծրագրերը` «ԶԱՆԳ Իրավական Սոցիալականացման ծրագիրը», «Համայնքային Կապեր» ծրագիրը և «ԴՈԹՔՈՄ» ծրագիրը:
Ընթացիկ ծրագրեր
ԶԱՆԳ իրավական սոցիալականացման ծրագիր 2003 - 2013
Համայնքային կապեր ծրագիր 2005 - 2010
Ավարտված ծրագրեր
ԴՈԹՔՈՄ 2008 - 2010
Teacher Trainings Project Consultancy 2008 - 2008
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիր 2000 - 2007
Առցանց Համայնքների Զարգացման ծրագիր 2000 - 2001
Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
Պարոնյան 8/8 փող., | Երևան, Հայաստան | 0015
T  (+374 10) 53-86-76 | F  (+374 10) 53-67-83 | E 
Վերմոնտ  |  Մոսկվա  |  Բաքու  |  Թբիլիսի  |  Երևան  |  Կիև
ԱՄՆ   Ռուսաստան   Ադրբեջան   Վրաստան   Հայաստան   Ուկրաինա