Փնտրում կայքում   
PH International (Project Harmony) on Facebook
ԱՄՆՌուսաստանԱդրբեջանՎրաստանՀայաստանՈւկրաինա
Honor the Past and Invest in the Future: DONATE NOW
Մեր մասին Գործունեությունը Գրասենյակներ Մեր նվաճումները
Ձեր օժանդակությունը Նորություններ
26.12.2008 | ccf | Համայնքային կապեր ծրագրի շրջանավարտը բարելավում է հատուկ կարիքներով անձանց տրամադրվող հոգեբանական ծառայությունները
Երևանի պետական համալսարանի հոգեբանության դասախոս Ելենա Սարդարյանը, ներգրավելով համալսարանի հոգեբանության բաժնի ուսանողներին որպես հոգեբանական ծառայություններ մատուցող կամավորների, հատուկ կարիքներ ունեցող անձանց հնարավորություն ընձեռեց օգտվելու հոգեբանական ծառայություններից, դրանով իսկ խթանելով կամավորության զարգացումն և հնարավորություն տալով հոգեբանության ոլորտի երիտասարդ մասնագետներին գործնականում կիրառել իրենց գիտելիքները:
<i>Ելենա Սարդարյանը (առաջին շարքի կենտրոնում),<br> հոգեբանական բաժնի ուսանող<br> կամավորների հետ
Ելենա Սարդարյանը (առաջին շարքի կենտրոնում),
հոգեբանական բաժնի ուսանող
կամավորների հետ

Միչիգանում, Համայնքային կապեր ծրագրի շրջանակներում կազմակերպված երեք շաբաթ տևողությամբ փոխանակման ծրագրի ընթացքում, Սարդարյանը հասցրեց ուսումնասիրել Միացյալ Նահանգների հատուկ կրթության համակարգը, հաճախելով դասախոսությունների, որոնք ուղղված էին հատուկ կարիքներ ունեցող անձանց համապատասխան աջակցության տրամադրման գործընթացին, ինչպես նաև հանդիպելով հոգեբանության ոլորտի մասնագետների հետ:

Դոկտոր Պաուլա Կոհլերի կողմից ներկայացված “Համագործակցենք` բարելավելու անցումնային ժամանակահատվածի հետևանքները” դասախոսությունը հատկապես մեծ ազդեցություն ունեցավ Ելանայի վրա: Այն լուսաբանում էր այն խնդիրները, որոնք ծառանում են հատուկ կարիքներ ունեցող անձանց առջև հասարակության լիիրավ անդամ դառնալու ճանապարհին: Դոկտոր Կոհլերը նաև մի շարք լուծումներ առաջարկեց այդ դժվարությունները հաղթահարելու համար:

Փոխանակման ընթացքում Սարդարյանը ականատես եղավ, թե ինչպիսի դեր են խսղում կամավորները այդ խնդիրները լուծելու գործընթացում և իր մեջ որոշում կայացրեց կամավորության գաղափարը Հայաստանում տարածելու մասին: “ԱՄՆ իմ կատարած այցելությունը նպաստեց, որպեսզի ես ավելի խորությամբ ընկալեմ հատուկ կրթության գաղափարը”, մանրամասնում է Սարդարյանը: “ Ես հասկացա յուրաքանչյուրի մասնակցության կարևորությունը, և հատկապես հոգեբանի դերը այդ դժվարին աշխատանքում ուզգացի ինձ պահանջարկ վայելող մասնագետ”:

Հայաստան վերադառնալուն պես, Սարդարյանը դարձավ UNISON հասարակական կազմակերպության անդամ, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներ ունեցող անձանց: Որպես դասախոս և ՀԿ ներկայացուցիչ, Ելենան հարցում կազմակերպեց` բացահայտելու հարցման մասնակիցների հիմնական հոգեբանական կարիքները: Այն նպատակ ուներ նաև նոր մասնագետներ ու մասնակիցներ ներգրավել հատուկ կարիքներով անձանց կարիքները բավարարելու գործընթացում:

Հարցման արդյունքում, 18 ուսանողներ հոգեբանական աջակցություն ցուցաբերեցին 157 հատուկ կարիքներ ունեցող անձանց վեց ամսվա ընթացքում պարբերական տնայցեր կատարելու միջոցով: Այս նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց: Սարդարյանը նշում է. “Որպես երիտասարդ մասնագետ, ես ուրախ էի` տեսնելով շահառուների ակնհայտ բավարարվածությունը: Որպես դասախոս` ես հպարտացա, տեսնելով ուսանողների ինքնագնահատման բարձրացումն ու իրենց մասնագիտության ավելի լավ գիտակցումը: Որպես փոխանակման մասնակից` ես ոգեշնչվեցի` ականատես լինելով Հայաստանում կամավորության սկզբունքի հաջող կիրառմանը”:


Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
Պարոնյան 8/8 փող., | Երևան, Հայաստան | 0015
T  (+374 10) 53-86-76 | F  (+374 10) 53-67-83 | E 
Վերմոնտ  |  Մոսկվա  |  Բաքու  |  Թբիլիսի  |  Երևան  |  Կիև
ԱՄՆ   Ռուսաստան   Ադրբեջան   Վրաստան   Հայաստան   Ուկրաինա