PH International
Choose page language:  ARM  BOS  ENG  GEO  HRV  RUS  SRP  UKR 

Ովքեր ենք մենք

Փի-Էյչ Ինթերնեշնլը ձգտում է դեպի մի աշխարհ, որտեղ անհատները և համայնքները համատեղ աշխատում են խնդիրների շուրջ, որոնց լուծումները.

  • հիմնված են մշակութային փոխըմբռնման վրա,
  • ներշնչված են մեկը մյուսի կյանքում ունեցած փոխադարձ պատասխանատվությամբ,
  • ավելի արդյունավետ են գործնական հմտություններով և գիտելիքներով հզորացած անհատների շնորհիվ, և
  • կայուն են բաց հաղորդակցման, փոխանակման և ընկերության շնորհիվ:

Փի-Էյչ Ինթերնեշնլը օգնում է ձևավորել համաշխարհային արժեքները հարգող ամուր համայնքներ` խթանելով քաղաքացիական ակտիվություն, միջմշակութային ուսուցում և մեր թվային դարի լայն հնարավորությունները: Մեր շնորհալի, բազմազգ աշխատակազմը այս ջանքերի անկյունաքարն է հանդիսանում: 

Զարգացնենք համայնքները, միավորենք մարդկանց

Քաղաքական մեկուսացման անջրպետը հաղթահարելուց հետո առաջին սիկ տարիներից ի վեր, անձնական հարաբերություններ հաստատելով երաժշտական փոխանակման ծրագրերի արդյունքում, Փրոջեքթ Հարմոնին գրասենյակներ է բացել վեց երկրներում և ներկայումս իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր ամերիկացի և արտասահմանյան երկրների մասնակիցների համար: 

1990թ. սկզբներին սկսեցին իրականացվել կրթական ծրագրեր: Այսօր մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների, Եվրասիայի և Կովկասի մի շարք դպրոցների հետ: ԱՄՆ-ի և իր արտասահմանյան գործընկերների միջև ստեղծված ցանցի ընդլայնման հետ մեկտեղ, Փրոջեքթ Հարմոնին սկսեց իրականացնել մասնագիտական զարգացման ծրագրեր, որոնք միտված էին քաղաքացիների կարողությունների զարգացմանը`իրենց համայնքներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելու համար: Դեռևս վաղ 1990-ականներին Փրոջեքթ Հարմոնիի աշխատակազմը գիտակցեց, թե որքան կարևոր է տեղեկատվության հասանելիությունը` կարծրատիպերի և խոչընդոտների հաղթահարման գործընթացում, և սկսեցին մշակել տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված ծրագրեր, որոնց արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի համալսարաններում, դպրոցներում և գրադարաններում ստեղծվեցին ավելի քան 450 ինտերնետային կենտրոններ: 

Նոր ժամանակներ` դեպի Փի- Էյչ Ինթերնեշնլ

Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության գործունեության արդյունքում տեղի ունեցած զարգացման և բազմաբնույթ ծրագրերի իրականացման արդյունքում, կազմակերպությունը ստացավ նոր անվանում` Փի- Էյչ Ինթերնեշնլ: Փի- Էյչ Ինթերնեշնլը համաշխարհային տարածում ունեցող կազմակերպություն է, որն ունի մարդկանց, համայնքների, կառավարությունների, կորպորացիաների հետ աշխատելու ավելի քան 20 տարիների փորձ: Այն նաև մշակել է մշակութային փոխանակումների իրականացման, համատեղ ուսուցման կազմակերպման, ուժեղ համայնքներ ստեղծելու հզոր մեխանիզմներ:

Մեր արժեքները

  • Սոցիալական փոփոխությունների խթանում,
  • Անհատներին և համայնքներին գիտելիքների և հմտությունների տրամադրում` խաղաղ ու բարգավաճ ապագա ստեղծելու համար,
  • Հզորացում ներգրավման միջոցով,
  • Անձնական եւ մասնագիտական զարգացման հնարավորությունների տրամադրում խոցելի խմբերի համար, ինչպիսիք են` հաշմանդամները, կանայք, փոքրամասնությունները և երեխաները,
  • Աշխարհայացքի ընդլայնում,
  • Հեռանկարների քննարկում, մարտահրավերներ կարծրատիպերին և համաձայնությունների ձեռք բերում,
  • Միջմշակութային կամուրջների կառուցում,
  • Մարդկանց միավորում` միջմշակութային փոխանակումների, կրթական և արվեստին նվիրված ծրագրերի միջոցով,
  • Տեխնոլոգիաների ակտիվ կիրառում,
  • Թվային գործիքների միջոցով աջակցություն ծրագրերի նախագծմանը, իրագործմանը և դրանց արդյունքների համար հրապարակայնության ապահովմանը,
  • Հավատք դեպի Փորձարարական Ոգին,
  • Աջակցություն շարունակական կրթությանն ու ինքնաբացահատմանը:

PH International Financial Information and Reports

As part of our commitment to financial transparency and accountability, we provide the public with both federal 990 tax forms and audited financial statements.

Audited Financial Statements and 990s are available upon request.

 


CELEBRATING OVER 35 YEARS
OF GLOBAL SERVICE

Honor the Past and Invest in the Future

If you would like to make your gift in honor or in memory of someone special please fill out the form below and continue to the donation page by clicking on the 'Donate' button.

If you'd like to make a donation with no special attribution please just click on the 'Donate' button and continue to the donation page.

THANK YOU!

Please Enter Amount:
In Memory of:
In Honor of:
 

Recurring Donation to PH

Become a recurring, sustaining donor. (Your selection can be changed/updated at any time.)
 For how long/how many installments?
 How often would you like to make your recurring gift?
Enter your Donation Amount