Փնտրում կայքում   
PH International (Project Harmony) on Facebook
ԱՄՆՌուսաստանԱդրբեջանՎրաստանՀայաստանՈւկրաինա
Honor the Past and Invest in the Future: DONATE NOW
Մեր մասին Գործունեությունը Գրասենյակներ Մեր նվաճումները Ձեր օժանդակությունը Նորություններ
08.10.2009 | zang | ԶԱՆԳ ծրագրի Աշակերտական վերականգնողական խորհուրդները ընդլայնում են իրենց գործունեությունը
2009թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԶԱՆԳ Իրավական Սոցիալականացման ծրագիրը կազմակերպել էր վերապատրաստման դասընթացներ Երևանի թիվ 12,18, 83, 188, 197 միջնակարգ դպրոցների ընտրված ուսուցիչների և աշակերտների համար, որոնք դիմել էին մասնակցելու «Աշակերտական վերականգնողական խորհուրդ» (ԱՎԽ) նախաձեռնությանը: Օգոստոսի 22-ին նշված դպրոցների 5 ուսուցիչներ, որոնք հետագայում համակարգելու են ԱՎԽ գործունեությունը իրենց դպրոցներում մասնակցեցին դասընթացի, որտեղ նրանց ներկայացվեցին Վերականգնողական գործընթացի սկզբունքներն ու Աշակերտական վերականգնողական խորհրդի նպատակները: Վերապատրաստումը վարում էին ԶԱՆԳ ծրագրի ուսուցիչ և Երևանի թիվ 69 դպրոցում արդեն գործող ԱՎԽ-ն համակարգող Կարինե Սամվելյանը, ԶԱՆԳ ծրագրի համակարգող Ձյունիկ Վանեսյանը, ինչպես նաև Գյումրիի ԶԱՆԳ Համայնքային վերականգնողական կենտրոնի համակարգող Արմինե Գմյուր-Կարապետյանը, որն էլ ներկայացրեց անչափահասների վարքի առանձնահատկությունները, ֆիզիոլոգիական և հոգեբանական խնդիրների պատճառներն ու հետևանքները:
Ուսուցիչների վերապատրաստմանը հաջորդեց Աշակերտական վերականգնողական խորհուրդներին անդամակցող 50 աշակերտների եռօրյա վերապատրաստման դասընթացները, որոնք ընգրկում էին`

  • Դպրոցում գործող վերականգնողական խորհուրդի նպատակը
  • Վերականգնողական գործընթացի սկզբունքները
  • Դպրոցում գործող կանոնակարգի քննարկում
  • Իրավունք և պատասխանատվություն
  • Կոնֆլիկտների կանխարգելում և կառավարում

    Դասընթացին ներկա էին նաև արդեն գործող առաջին ԱՎԽ անդամները` Երևանի թիվ 69 դպրոցի աշակերտները, որոնք ներկայացրեցին խորհրդում ձեռք բերած իրենց փորձը: Քննարկվեցին նաև դպրոցում տեղ գտած ամենատարածված կարգազանցության դեպքերն, ինչպիսիք են` դասերից անհարգելի բացակայությունները, գույքի վնասումը, ծխելը, խմելը, մանր գողությունը: Դերախաղերի և խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու վերականգնողական գործընթացին:
    ԱՎԽ նախաձեռնությունն իրականացվում է ԶԱՆԳ ծրագրի և դպրոցների տնօրինությունների սերթ համագործակցությամբ և նպատակ ունի օժանդակել աշակերտներին` մասնակցելու դպրոցական առօրյային, աջակցելու դպրոցական համայնքին ստեղծելու ավելի կարգապահ և անվտանգ միջավայր, հնարավորություն տալու աշակերտներին օգտագործել իրենց իրավական գիտելիքներն ու կարողությունները և մատուցելու վերականգնողական ծառայություն` կապ ստեղծելով կարգազանցի և դպրոցական համայնքի միջև: Նախատեսվում է, որ 2009 թ. հոկտեմբերից մինչը 2010թ. մարտը նոր ստեղծված ԱՎԽ-ները կգործեն Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության աջակցությամբ, որից հետո, ձեռք բերելով անհրաժեշտ փորձ և հմտություն կարող են աշխատել ինքնուրույն, զարգացնելով կայուն և երկարաժամկետ գործունեություն:
  • Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
    Պարոնյան 8/8 փող., | Երևան, Հայաստան | 0015
    T  (+374 10) 53-86-76 | F  (+374 10) 53-67-83 | E 
    Վերմոնտ  |  Մոսկվա  |  Բաքու  |  Թբիլիսի  |  Երևան  |  Կիև
    ԱՄՆ   Ռուսաստան   Ադրբեջան   Վրաստան   Հայաստան   Ուկրաինա