«Առակ մեխերի մասին» տեսաֆիլմը նկարահանվել է ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագրի Վանաձորի Համայնքային վերականգնողական կենտրոնի (ՀՎԿ) խորհրդի անդամների կողմից: Այն պատմում է Վանաձորի երկաթգծում գողություն կատարած և Վանաձորի ՀՎԿ-ը ուղղորդված անչափահասների հետ տարվող վերականգնողական աշխատանքների մասին: Տեսաֆիլմում պատմվող առակը ընտրվել է ՀՎԿ ուղղորդված իրավախախտ երեխաներից մեկի կողմից: Ֆիլմն ավարտվում է հարցազրույցով մի քանի ծնողների հետ, որոնք կիսում են վերականգնողական խորհրդի հետ համագործակցելու իրենց փորձը: