Go to Main PagePH International (Project Harmony) on Facebook
English - All countiesRussianMakedonianGeorgianArmenianUkrainian
Honor the Past and Invest in the Future:
Home Staff Programs Countries Success Stories Donate PH News
02.04.2010 | ccf | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Անկախ գործունեություն նորաստեղծ փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից
News Source: http://ccfrussia.ru/index.php?s_country=am&lang=arm&mod=n_article&n_id=581

2005թ. սեպտեմբեր ամսից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Փի-Էյչ Ինթերնեշնլը ներկայացնում են Համայնքային կապեր ծրագիրը Հայաստանում և նախաձեռնում մասնակիցների ընտրության գործընթացը` Միացյալ Նահանգներ վերապատրաստման ուղարկելու նպատակով: "Անկախ գործունեություն նորաստեղծ փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների  կողմից" մասնագիտական թեմայով կընտրվեն ոլորտը ներկայացնող տաս մասնագետներ` պաշտոնապես գրանցված նորաստեղծ (երկուսից-չորս տարվա պատմություն ունեցող) փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների  տնօրեններ` մասնագիտությամբ փաստաբան, և անհատ փաստաբաններ, ովքեր ընդգրկված են ՀՀ Փաստաբանների պալատում, Պալատի կազմում գործող Երիտասարդ փաստաբանների հանձնաժողովում կամ Հանրային պաշտպանի գրասենյակում: 

Թեկնածուների ընտրությունը կկատարվի բաց մրցակցության հիմունքով: Վերապատրաստումը կտևի երեք շաբաթ (հուլիսի 8- հուլիսի 29, 2010թ): Ծրագրի ընդհանուր նպատակն է` ապահովել մասնագիտական և մշակութային փոխանակում Հայաստանի և Միացյալ Նահանգների մասնագետների միջև: Փոխանակման ընթացքում հայ մասնակիցները կապրեն ԱՄՆ-ում ընտրված հյուրընկալող ընտանիքներում: Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, բացի նրանցից, որոնք կապված են անձնագրի կամ Հայաստանի սահմաններում կատարված շրջագայությունների հետ:

Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները կանցկացվեն հայերեն լեզվով, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և վերընտրող հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն բժշկական հետազոտության, որը կկազմակերպվի   Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից:

Ընդհանուր պահանջներ`

  • Լինել Հայաստանի քաղաքացի
  • Նախկինում J1 վիզայով ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորված  այլ վերապատրաստման կամ փոխանակման ծրագրով ԱՄՆ մեկնած լինելու դեպքում բավարարել երկու տարի երկրից դուրս չգալու պայմանը
  • Պատրաստ լինել ապրել ամերիկյան ընտանիքում
  • Անգլերենիիմացությունըպարտադիրչէ 

Այլ պահանջներ`

  • Նորամուծություններ ընդունելու պատրաստակամություն և իր կարողություններն ու հմտությունները կատարելագործելու ցանկություն, հատկապես կազմակերպության կառավարման ոլորտում
  • ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հետագա հինգ տարիների ընթացքում իրենց գործունեությունն այդ ոլորտում շարունակելու պլաններ
  • Նախապատվություն է տրվելու երկուսից-հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող երիտասարդ փաստաբաններին, ովքեր նմանատիպ ծրագրերի, հատկապես արտերկրում, չեն մասնակցել: Բացի վերը նշված չափանիշներից, ընտրության ժամանակ հաշվի է առնվելու նաև ընտրվող անձանց համատեղելիությունը խմբում: 

Դիմումին կից խնդրվում է ներկայացնել`

  • Փաստաբանական գործունեության արտոնագրի պատճեն
  • Գրասենյակի գրանցման վկայականի պատճեն 

Ծրագրի ներկայացումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 8-ին և 14-ին, ժ. 16:00-ին, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի շենքում (Երևան, Զաքյան փող. 3):

Ծրագրի դիմում-հայտը կարող եք գտնել Համայնքային կապեր ծրագրի կայքում www.ccarmenia.am կամ վերցնել Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղի գրասենյակից (Երևան, Պարոնյանփող. 8/8): Նախքան դիմելը, խնդրում ենք հանգամանորեն ծանոթանալ ընտրության փուլերին և մեխանիզմներին, որոնք ներկայացված են վերը նշված կայքում:

Մրցույթին մասնակցելու համար`

ԼՐԱՑՐԵՔԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԵՎՀԱՆՁՆԵՔՄԻՆՉԵՎ 2010 թ. ԱՊՐԻԼԻ 21-ը, ժ.18:00

ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ`

Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան

ՀՀ, Երևան 0015, Պարոնյան փող. 8/8 

Համայնքային կապեր ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` զանգահարելով Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղ,  ծրագրի ղեկավար` Նունե Ամիրյանին (093 42 24 31)կամ ծրագրի համակարգող` Քրիստինե Ճգնավորյանին (094 41 42 35), ինչպես նաև գրասենյակ` (374 10) 53-67-83 , 53-82-57, 53-86-76 (106 կամ 107 ներքին համարներով), երկուշաբթի-ուրբաթ օրերին, 9:30-18:30:

Go to Main Page
PH International - Armenia
27/3 Yerznkian | Yerevan, Armenia | 0033
T  (+374 10) 32-11-13; 32-11-14 | F  (+374 10) 32-11-13 | E 
Vermont  |  Moscow  |  Skopje  |  Tbilisi  |  Yerevan  |  Kyiv
English - All counties   Russian   Makedonian   Georgian   Armenian   Ukrainian
Staff Programs Countries Success Stories Donate PH News