Փնտրում կայքում   
PH International (Project Harmony) on Facebook
ԱՄՆՌուսաստանԱդրբեջանՎրաստանՀայաստանՈւկրաինա
Honor the Past and Invest in the Future: DONATE NOW
Մեր մասին Գործունեությունը Գրասենյակներ Մեր նվաճումները Ձեր օժանդակությունը Նորություններ
29.01.2010 | ccf | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Հետաքննական լրագրություն
News Source: http://ccfrussia.ru/index.php?s_country=am&lang=arm&mod=n_article&n_id=559

             2005թ. սեպտեմբեր ամսից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Փի-Էյչ Ինթերնեշնլը ներկայացնում են Համայնքային կապեր ծրագիրը Հայաստանում և նախաձեռնում մասնակիցների ընտրության գործընթացը` Միացյալ Նահանգներ վերապատրաստման ուղարկելու նպատակով: "Հետաքննական լրագրություն" մասնագիտական թեմայով կընտրվեն այդ ոլորտը ներկայացնող ութ մասնագետներ, հիմնականում Հայաստանի պետական և մասնավոր ԶԼՄ-ների, լրատվական ասոցիացիաների, միությունների, մամուլի ակումբների ներկայացուցիչներ:

               Թեկնածուների ընտրությունը կկատարվի բաց մրցակցության հիմունքով: Վերապատրաստումը կտևի երեք շաբաթ: Ծրագրի հիմնական նպատակն է` ապահովել մասնագիտական և մշակութային փոխանակում Հայաստանի և Միացյալ Նահանգների մասնագետների միջև: Փոխանակման ընթացքում հայ մասնակիցները կապրեն ԱՄՆ-ում ընտրված հյուրընկալող ընտանիքներում: Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, բացի նրանցից, որոնք կապված են անձնագրի կամ Հայաստանի սահմաններում կատարված շրջագայությունների հետ:

               Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները կանցկացվեն հայերեն լեզվով, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և վերընտրող հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն բժշկական հետազոտության, որը կկազմակերպվի   Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից: 

Ընդհանուր պահանջներ`

·          Լինել Հայաստանի քաղաքացի

·         Նախկինում J1 վիզայով ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորված  այլ վերապատրաստման կամ փոխանակման ծրագրով ԱՄՆ մեկնած լինելու դեպքում բավարարել երկու տարի երկրից դուրս չգալու պայմանը

·          Պատրաստ լինել ապրել ամերիկյան ընտանիքում

·          Անգլերենիիմացությունըպարտադիրչէ:

Հատուկ պահանջներ`

·          Նվազագույնը երկու տարվա աշխատանքային  փորձ ԶԼՄ-ներում, նախընտրելի է որպես հետաքննող լրագրող

·          Տեսական լուրջ գիտելիքներ ու պատկերացում հետաքննական լրագրության ոլորտի և Հայաստանում այդ ոլորտի առանձնահատուկ կարիքների մասին  

·          Դրական արդյունքներ հետաքննական լրագրության ոլորտին առնչվող աշխատանքում և այդ անհատական արդյունքները պատշաճ կերպով ներկայացնելու կարողություն  

·          ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հետագա հինգ տարիների ընթացքում իրենց գործունեությունն այդ ոլորտում շարունակելու պլաններ

·          Առաջնորդի հմտություններ, ցանկություն և հնարավորություն` կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ գործընկերների համար

Դիմում- հայտին կից խնդրվում է ներկայացնել`

·          սեփական հետաքննական աշխատանքի օրինակ (թերթի հոդված, տեսա-ձայնային նյութեր, ինտերնետային հղումներ, և այլն)- ցանկալի է, բայց ոչ պարտադիր

·          մեկ կամ երկու հետաքննական աշխատանքի նախագիծ, որ պլանավորում եք իրականացնել մոտ ապագայում  (առավելագույնը 2 էջի սահմաններում)

 

Ծրագրի ներկայացումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 5-ին, ժ. 13:00-ին, Հայաստանի ժուռնալիստների միությունում (Երևան, Պուշկինի փող. 3ա):

Ծրագրի դիմում-հայտը կարող եք գտնել Համայնքային կապեր ծրագրի կայքում www.ccarmenia.am կամ վերցնել Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղի գրասենյակից (Երևան, 0015, Պարոնյան փող. 8/8):

Մրցույթին մասնակցելու համար`

ԼՐԱՑՐԵՔ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԵՔ ՄԻՆՉԵՎ 2010 թ. ՓԵՏՐՎԱՐԻ 22-ը, ժ.18:00

ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ`

Փի-ԷյչԻնթերնեշնլ-Հայաստան

ՀՀ, Երևան 0015, Պարոնյան փող. 8/8

Հեռ.` (374 10) 53-67-83, 53-82-57, 53-86-76

Համայնքային կապեր ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` զանգահարելով Փի-Էյչ Ինթերնեշնլի հայկական մասնաճյուղ, ծրագրի ղեկավար` Նունե Ամիրյանին (093 42 24 31) կամ ծրագրի կոորդինատոր` Քրիստինե Ճգնավորյանին (094 41 42 35):

Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
Պարոնյան 8/8 փող., | Երևան, Հայաստան | 0015
T  (+374 10) 53-86-76 | F  (+374 10) 53-67-83 | E 
Վերմոնտ  |  Մոսկվա  |  Բաքու  |  Թբիլիսի  |  Երևան  |  Կիև
ԱՄՆ   Ռուսաստան   Ադրբեջան   Վրաստան   Հայաստան   Ուկրաինա