|
News Source: http://ccfrussia.ru/index.php?s_country=am&lang=arm&mod=n_article&n_id=514
Սեպտեմբերի 24-ին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի նախաձեռնությամբ, Համայնքային կապեր ծրագրի աշխատակազմն ու "Սոցիալական աշխատանք" թեմայով Միացյալ Նահանգներ մեկնած Համայնքային կապեր ծրագրի շրջանավարտները հանդիպեցին ԱՄՆ դեսպանատանը` քննարկելու ծրագրի հաջողությունները, շրջանավարտների հետագա պլաններն ու համագործակցության հնարավորությունները: "Քեմբրիջ-Երևան քույր քաղաքներ ասոցիացիայի" փոխնախագահ և "Սոցիալական աշխատանք" թեմայի շրջանակներում ծրագրի տնօրեն Ջեք Մեձորյանը նույնպես ներկա էր հանդիպմանը: Շրջանավարտները կիսվեցին ԱՄՆ այցելությունից իրենց ստացած տպավորություններով, համեմատելով Միացյալ Նահանգների և Հայաստանի սոցիալական աշխատանքի համակարգերը: Դեսպանը հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց խմբի կողմից նախաձեռնված "Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա" ստեղծելու գաղափարի հանդեպ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Բոլոր մասնակիցներին արտահայտվելու հնարավորություն ընձեռվեց, որի ժամանակ նրանք խոսեցին ծրագրի ունեցած առավելությունների մասին:
| |