Փնտրում կայքում   
PH International (Project Harmony) on Facebook
ԱՄՆՌուսաստանԱդրբեջանՎրաստանՀայաստանՈւկրաինա
Honor the Past and Invest in the Future: DONATE NOW
Մեր մասին Գործունեությունը Գրասենյակներ Մեր նվաճումները Ձեր օժանդակությունը Նորություններ
27.10.2009 | ccf | Ջրից դեպի Շուկա բաղադրիչի երկօրյա ցուցահանդես
News Source: http://ccfrussia.ru/index.php?s_country=am&lang=arm&mod=n_article&n_id=515

Հոկտեմբերի 13-ին և 14-ին յուրօրինակ ցուցահանդեսի միջոցով ներկայացվեցին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան) Ջրից դեպի Շուկա բաղադրիչի երեքամյա գործունեության արդյունքները: Ցուցահանդեսում ներկայացված էին ոռոգման, գյուղատնտեսական արտադրանքի և հետբերքահավաքային գործընթացների առաջավոր փորձն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Ցուցահանդեսի միջոցով նաև անդրադարձ էր կատարվում շուկայի հնարավորությունները բացահայտելու և դրանք ֆերմերներին ներկայացնելու ուղղությամբ ունեցած հաջողություններին: 

Համայնքային կապեր ծրագրի աշխատակազմը, որ 2007թ. ծրագրի շրջանակներում իրականացրեց Ջրից դեպի Շուկա ծրագրի նպատակներին համահունչ մշակված "Ջրօգտագործողների ընկերություններ (ՋՕԸ)" ծրագիրը , նույնպես հրավիրված էր ցուցահանդես: Վերը նշված ծրագրի շրջանակներում տաս հայ ջրօգտագործողներ այցելեցին Կալիֆորնիա, ԱՄՆ` ուսումնասիրելու այնտեղի ջրօգտագործման համակարգի արդյունավետ տեխնիկան ու փորձը: Ծրագրի նպատակն էր` Ընդլայնել Ջրօգտագործողների ընկերությունների տնտեսվարման եւ կառավարման կարողությունները` հնարավորություն ընձեռելով նրանց կազմակերպչական առումով առավել կայուն եւ ֆինանսապես առավել արդյունավետ վարել տնտեսությունը: Վարդենիսի ՋՕԸ  նախագահ և Համայնքային կապեր ծրագրի շրջանավարտ Հոմերոս Սաֆարյանը համակարգում էր ոռոգման նորագույն տեխնոլոգիաների ցուցադրությունը: Համայնքային կապեր ծրագրի աշխատակազմը այցելեց բազմաթիվ տաղավարներ ու հանդիպեց բազում ֆերմերների, ովքեր փորձում են ապահովել արդյունավետ համագործակցություն գյուղատնտեսական բարելավված արտադրության և ագրոբիզնեսի ձեռնարկությունների միջև: Այս միջոցառումը առիթ հանդիսացավ, որպեսզի Համայնքային կապեր ծրագրի աշխատակազմը վերականգնի կապերը ծրագրի շրջանավարտների հետ, գործնականում գնահատելով նրանց գործողությունների պլանների առաջընթացն ու իրականացրած այլ գործունեություն:

Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
Պարոնյան 8/8 փող., | Երևան, Հայաստան | 0015
T  (+374 10) 53-86-76 | F  (+374 10) 53-67-83 | E 
Վերմոնտ  |  Մոսկվա  |  Բաքու  |  Թբիլիսի  |  Երևան  |  Կիև
ԱՄՆ   Ռուսաստան   Ադրբեջան   Վրաստան   Հայաստան   Ուկրաինա