Search Site   
PH International (Project Harmony) on Facebook
English - All countiesRussianAzerbaijaniGeorgianArmenianUkrainian
Honor the Past and Invest in the Future: DONATE NOW
Who We Are What We Do Where We Work How We've Helped How You Can Help PH News
<< first  < previous    [page 1/7]    next >  last >>  
16.07.2010 | zang | Համայնքային վերականգնողական կենտրոնների ֆինանսավորման քննարկումները
Սթ. հունիսի 28-29-ը ԶԱՆԳ ծրագրի անձնակազմը մասնակցեց Վորլդ Վիժն կազմակերպության կողմից նախաձեռնած Անչափահասների արդարադատության բարեփոխումների ռազմավարության մշակմանը նվիրված աշխատանքային հանդիպումներին: Քննարկումները վարում էր Վորլդ Վիժնի Միջին Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Իվ Ջոլլին:

28.06.2010 | ccf | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁ ԵՎ ՔԱՂՎԱԾ ԴԱՍԵՐ

Ավագ դպրոցների համար ԱՄՆ-ում կազմակերպվող վերապատրաստման համար կարող են դիմել նաև այս տարի ավագ դպրոցների ցանկը լրացրած դպրոցները` ընդամենը թվով 91: Դիմումները հանձնելու վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 3-ը, ժ. 15:00:


2005թ. սեպտեմբերից Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղը ներկայացնում են Համայնքային կապեր ծրագիրը Հայաստանում և պարբերաբար հայտարարում են տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար մրցույթ՝ առաջարկելով ընտրված մասնակիցներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնագիտական ոչ խորը վերապատրաստման, ճանաչողական և միջմշակութային փոխըմբռնման ծրագիր: Ներկա պահին "Ավագ դպրոցների համակարգի բարեփոխման ծրագրի" շրջանակներում մրցույթ է հայտարարվում Հայաստանում գործող բոլոր 91 ավագ դպրոցների  տնօրենների համար: Մրցույթի արդյունքում ընտրվելու են տաս դիմորդներ:   



21.05.2010 | ccf | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Աշխատուժի զարգացմանն ուղղված համագործակցություն համալսարանների միջև և համալսարանների հետ

Ուշադրություն. "Աշխատուժի զարգացմանն ուղղված համագործակցություն համալսարանների միջև և համալսարանների հետ" ծրագրի դիմումները ընդունվում են մինչև սույն թ. հունիսի 16-ը. ժ. 18:00


2005թ. սեպտեմբերից Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Փի-Էյչ Ինթերնեշնլը ներկայացնում են Համայնքային կապեր ծրագիրը Հայաստանում և կազմակերպում են տարբեր ոլորտների ներկայացուցիչների ընտրության մրցույթը՝ ընտրված մասնակիցներին Միացյալ Նահանգներ վերապատրաստման ուղարկելու համար: Ներկա պահին մրցույթ է հայտարարվում "Աշխատուժի զարգացմանն ուղղված համագործակցություն համալսարանների միջև և համալսարանների հետ" թեմայով: Մրցույթը բաց է Հայաստանի բուհերի միայն Ֆինանսական/ակտուար մաթեմատիկայի, Գյուղատնտեսական, Էներգետիկայի, Բնապահպանության/Էկոլոգիայի,  Ինտերնետ տեխնոլոգիաների, Տուրիզմի, Դեղագործական, Ժուռնալիստիկայի և Իրավագիտության/Իրավաբանության ֆակուլտետների դեկանների, ուսումնական ու վարչական աշխատանքների գծով պրոռեկտորների և հաստատության կառավարման համար պատասխանատու ղեկավար այլ անձանց համար: Մրցույթի արդյունքում ընտրվելու են տաս դիմորդներ:  



17.05.2010 | dotcom am | ԴՈԹՔՈՄ - Imagine կենտրոն
Քանի որ Փի Էյչ Ինթերնեշնլի ԴՈԹՔՈՄ ծրագիրը նույնպես ուղղված է հայ-ադրբեջանական միջմշակութային շփման նպաստմանը, հրավիրված խոսնակների կազմում էին նաև երկու ԴՈԹՔՈՄ-երներ: Ծրագրի ներկայացուցիչներն ուրախությամբ ընդունեցին դասընթացին միանալու և “Dialogue for action 2010” ծրագրի մասնակիցների հետ իրենց ծրագրի փորձով և տպավորություններով կիսվելու` «Imagine» կոնտրոնի հրավերը:

03.05.2010 | zang | Նոր համագործակցության արդյունքում բացվում է ևս մեկ ՀՎԿ Թալինում
Սթ. ապրիլի 28-ին Փի-Էյչ Իթերնեշնլի ԶԱՆԳ Հայաստանի Իրավական Սոցիալականացման ծրագրի և Վորլդ Վիժնի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի գրասենյակի <<Հայաստանի անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխում ի նպաստ հատուկ հաստատությունների բեռնաթափման գործընթացի>> ծրագրի միջև համագործակցության շնորհիվ Արագածոտն մարզի Թալին քաղաքում ստեղծվեց Հայաստանում թվով 7րդ Համայնքային Վերականգնողական Կենտրոնը (ՀՎԿ): Նորաստեղծ կենտրոնի, ինչպես նաև մնացած 6 ՀՎԿ-ների գործունեությունն ամրագրված է ՀՀ Ոստիկանության կողմից իրականացվող Երեխայի Պաշտպանության Ազգային Ծրագրում և նպատակ ունի նվազեցնել անչափահասների հանցագործությունների ցուցանիշը , ինչպես նաև ՀՀ-ում անչափահաս իրավախախտների խնդրի վերաբերյալ ապահովել հասարակական գիտակցության և մասնակցության ավելի բարձր մակարդակ:
<< first  < previous    [page 1/7]    next >  last >>  

Email Newsletter icon, E-mail Newsletter icon, Email List icon, E-mail List icon Sign up for our Email Newsletter
For Email Marketing you can trust

PH International - Armenia
8/8 Paronyan str. | Yerevan, Armenia | 0015
T  (+374 10) 53-86-76 | F  (+374 10) 53-67-83 | E 
Vermont  |  Moscow  |  Baku  |  Tbilisi  |  Yerevan  |  Kyiv
English - All counties   Russian   Azerbaijani   Georgian   Armenian   Ukrainian