PH International

ԶԱՆԳ ծրագրի համագործակցության շրջանակներն ընդլայնվում են

Armenia | ZANG Armenian Legal Socialization Project | 18 Sep 2009

Նման հուշագրեր արդեն կնքվել էին Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու <<Թումանյան>> մասնաճյուղի և Իջևանի պետական համալսարանի հետ: Մոտ ապագայում բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում ԶԱՆԳ ծրագրի գործընկերների թիվը կավելանա: Համաձայնագրերով նախատեսվում է, որ գործընկեր ԲՈՒՀ-երի մի քանի ուսումնական բաժինների որոշակի թվով ուսանողներ կարճաժամկետ պրակտիկայի կարգով կմասնակցեն տվյալ քաղաքում ԶԱՆԳ ծրագրի շրջանակներում ստեղծված Համայնքային Վերականգնողական Կենտրոնի (ՀՎԿ) գործընթացներին և կաջակցեն ՀՎԿ ուղղորդված անչափահաս իրավախախտների հետ տարվող վերականգնողական աշխատանքներին: Նրանք կծանոթանան վերականգնողական արդարադատության հիմնական սկզբունքներին և համաշխարհային փորձից հաջողված մի քանի մոդելների, որոնք ՀՎԿ-ի թիմերը կիրառում են իրենց աշխատանքերում: